ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիգերիայում ձերբակալել են բարձրաստիճան գրոհայինի

Նիգերիայում ձերբակալել են բարձրաստիճան գրոհայինի
14.01.2013 | 12:22

Նիգերիայի բանակի հրամանատարությունը հայտնել է իսլամիստական «Բակո Խարամ» խմբավորման արձրաստիճան ներկայացուցչի ձերբակալման մասին։ Վերջինս ձերբակալվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մայդուգուրի քաղաքի մոտակայքում։
Զինվորականների տվյալներով՝ ձերբակալվածը մասնակցել է Նիգերիայի մի շարք քաղաքներում իրականացված պայթյունների նախապատրաստմանը։ Վերջին տարիներին հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել Նիգերիայում ՙԲակո խարամի՚ հարձակումներից։

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ